6066 դիտում
10:49 14-02-2020
Ամաչում եմ, որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ. Սիփան Փաշինյանը՝ «Լուսավոր Հայաստանի» անդամներին
Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ: Այս մասին Facebook-ի իր [url=https://https://www.facebook.com/sipan.pashinyan/posts/3507558665952434]էջում [/url]գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Կներեք, բայց ես դեժավյու եմ ապրում:
Հեղափոխության օրերին, երբ մենք փողոցում էինք, ու պարզ չէր, թե մեր վերջը ինչ է լինելու, իմ գործնկերներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյան, Գևորգ Գյորգիսյանը ամեն օր տարբեր հնարավոր լրատվամիջոցներով հարցազրույցներ էին տալիս` փորձելով ստվեր գցել հեղափոխության վրա,համոզում էին, որ բան չի փոխվելու, որ վտանգավոր է, հավանաբար, որ փրկեին Սերժ Սարգսյանի համակարգը:
Նույնը սկսել են հիմա ՍԴ-ի հետ կապված:
Ներողություն եմ խնդրում, բայց ես ամաչում եմ , որ ես մի թիմում եմ գտնվել ձեր հետ, ասում եմ անկեղծորեն:
Արթուր Բաղդասարյանի ճակատագիրը պետք է ունենան բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ժողովրդի ազատ կամարտահայտման գործընթացը փորձում են կասեցնել` երկիրը կեղեքած մի քանի կամ մի անձի համար:
Խոսքս չի վերաբերում ամբողջ Լուսավոր Հայաստանի անդամներին»:
Նմանատիպ նյութեր
5984 դիտում
23:57 14-06-2019
Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես ամաչում եմ գաղտնալսման փաստից․ Վանեցյան
Այս բաժնից
391 դիտում
16:52 24-10-2024
Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումն ավարտվել է