8615 դիտում
16:54 19-02-2020
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի բոլոր չափահաս բարեկամներն աշխատում են ՊԵԿ-ում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարի ընդամենը 4 ամսում ՊԵԿ գլխավոր օպերլիազորից պետի տեղակալ դարձած Սերժ Սարգսյանի օգնականի թոռը, ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ավելի ցածր օղակում որպես տեսուչ։
Դեռևս անցած տարի մենք գրել էինք, որ ՊԵԿ-ում պաշտոնյաների զավակները կայծակնային արագությամբ կարիերայի աճ են արձանագրում, և նշել էինք, թե ինչպես էր Նարեկ Զաքարյանն այդ ճանապարհով նշանակվել ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետի տեղակալ: Թե ինչն է եղել նրա զբաղեցրած պաշտոնի իջեցման պատճառը, մեզ չհաջողվեց պարզել։ Իսկ այն, որ Տիգրան Զաքարյանի ու ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի բոլոր չափահաս բարեկամները նրանց շնորհիվ աշխատում են ՊԵԿ-ում, բազմիցս ենք գրել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
13913 դիտում
10:53 11-07-2020
Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ միլիոնատեր. «Ժամանակ»
3593 դիտում
10:08 29-01-2020
Ինչպես են «ջրում» կուտակված հարկերը․ օրերս ՊԵԿ-ը լքեց Մաշադյանի եղբոր փեսան. «Ժամանակ»
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»