211652_close_icon
views-count6808 դիտում article-date 12:05 20-02-2020

Հրաձգություն՝ Գերմանիայում. հանցագործը գնդակահարել է բարերի այցելուներին և դիմել փախուստի. կա առնվազն 9 զոհ

Առնվազն 9 մարդ է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձի կողմից իրականացված կրակոցների հետևանքով։ Այդ մասին հաղորդել է Tass գործակալությունը։ Բացի զոհերից, կա նաև 5 վիրավոր, որոնց վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Ըստ տեղեկությունների՝ հանցագործը կրակ է բացել նարգիլեի 2 բարերում, ինչից հետո նստել է ավտոմեքենա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը և այնտեղ շարունակել կրակել: Քաղաքում հատուկ գործողության ռեժիմ Է սահմանված: Տեղական ոստիկանության՝ Twitter-ում արված գրառման մեջ ասվում է, որ ենթադրյալ հանցագործին մեռած են գտել իր տանը, նրա կողքին եղել է և մեկ մարմին:

Նմանատիպ նյութեր