3044 դիտում
17:50 21-02-2020
Ձմեռային միջազգային XIII-րդ արվեստի փառատոնի շրջանակներում Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը անցկացվել է հայկական երաժշտական մշակույթի օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 17-ին, Յուրի Բաշմետի կազմակերպած ձմեռային միջազգային XIII-րդ արվեստի փառատոնի շրջանակներում Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը անցկացվեց հայկական երաժշտական մշակույթի օր՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական դպրոցը» խորագրով: Երաժշտության տան նախասրահում բացված լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում էր «Հայկական հնգյակի» կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ադամ Խուդոյանի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի և նրա զարմիկ Կարեն Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, նրանց ստեղծագործական, ջերմ ընկերական կապը վկայող տեղեկություններ:
Նույն օրը տեղի ունեցավ ստեղծագործական հանդիպում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աշխատակիցներ Տաթևիկ Գրիգորյանի, Լենա Միսակյանի հետ, որոնք հանդես եկան իրենց բովանդակալից զեկուցումներով: Հանդիպմանը մասնակցեցին նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ երաժշտագետ Օլգա Կուզինան, Ղազարոս Սարյանի դուստրը՝ բանասեր և արվեստաբան Սոֆյա Սարյանը, ինչպես նաև արվեստագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Իգոր Վորոբյովը:
Հայկական մշակույթի օրը եզրափակվեց Խաչատրյան Տրիոյի (Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ) համերգով: Կատարվեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1784 դիտում
18:45 19-12-2014
Երգեհոնային երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
Այս բաժնից
754 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
778 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»