19629 դիտում
15:40 23-02-2020
Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի. ԶԼՄ
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից մահացածների թիվն Իրանում հասել է 18-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փետրվարի 23-ին այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի աղբյուրներին։
Փետրվարի 22-ին Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը տեղեկացրել էր նոր տիպի կորոնավիրուսով վարակման 28 և դրանից մահվան 5 դեպքերի մասին։ Այդ վարակից Իրանում հիվանդացության առաջին դեպքերի մասին առաջին հաղորդումները հայտնվել են փետրվարի 19-ին։
2019-nCoV նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019թ. դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ընդունել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ այն բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ։ ՉԺՀ սահմաններից դուրս վարակվելու դեպքեր են գրանցվել 27 երկրում։ Փետրվարի 23-ի առավոտի դրությամբ՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2 442-ի, առողջացել է 22 888 մարդ, հիվանդացածների քանակը հասել է 76 936-ի։
Նմանատիպ նյութեր
5349 դիտում
17:11 29-02-2020
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 43-ի
6888 դիտում
15:54 11-03-2020
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի
3742 դիտում
22:20 25-11-2016
Իրանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Այս բաժնից
589 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին
904 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
568 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին