5349 դիտում
17:11 29-02-2020
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 43-ի
Առնվազն 43 մարդ է մահացել Իրանում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցչին։
Ընդհանուր հաշվով՝ ներկա պահին այդ երկրում արձանագրվել է COVID-2019-ով վարակվածության 593 դոպք։
Ավելի վաղ Իրանի՝ կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեքարը հայտնել էր, որ ինքը ևս վարակվել է կորոնավիրուսով։ Կորոնավիրուս է հաստատվել նաև իրանցի 4 պատգամավորների, ինչպես նաև առողջապահության փոխնախարարի մոտ։
Նախօրեին էլ իրանական իշխանությունները 3 օրով արձակուրդ են հայտարարել բոլոր դպրոցների համար։ Ներկա պահին վիրուսը տարածվել է Իրանի 21 նահանգներում։
Նմանատիպ նյութեր
19626 դիտում
15:40 23-02-2020
Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի. ԶԼՄ
6888 դիտում
15:54 11-03-2020
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 354-ի
3742 դիտում
22:20 25-11-2016
Իրանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Այս բաժնից
904 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
565 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին