6176 դիտում
14:51 24-02-2020
«Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս». Անդրանիկ Թեւանյան
Փաշինյանի սիրտը սեփականության վերաբաշխում ու սեփական ձեռքերում կապիտալի կուտակում է ուզում։ Այս մասին իր [url=https://www.facebook.com/andranik.tevanyan.1/posts/200214571095005]էջում [/url]գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:
«Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս
Հ1–ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր միտք հնչեցրեց և ամբողջությամբ ներկայացրեց «թավշյա» իշխանության նեոբոլշևիկյան դեմքը։
Ըստ նրա՝ միայն կառավարության շնորհիվ է, որ ժողովուրդը ինքնադատաստան չի իրականացրել «սևերի» նկատմամբ։ Սա բառացի մեջբերում չէ, բայց ասածը սա էր։
Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանը ժողովրդին համարում է գազազած շուն, որի վզից պարան է գցած ու այդ պարանն իր ձեռքում է։ Հենց որ ուզի, շանը կարող է «ֆա՛ս» հրամանը տալ։ Առայժմ «ֆո՛ւ» հրամանն է տվել, այսինքն՝ դեռ քսի չի տվել իր հակառակորդների դեմ ու պարանը ձիգ է պահում։
Վարչապետը դասական ամբոխավար է։ Նա «ժողովուրդ» ասելիս ամբոխը նկատի ունի։ Ի դեպ, այդ ամբոխը նա արդեն չունի և դա է պատճառը, որ ցանկանում է սեփականաշնորհել դատական համակարգն ու վարչաուժային լծակներով ապահովել աթոռը։
«Ժողովուրդ» բառի հաճախակի օգտագործումը նրան պետք է անտուրաժի համար։ Որպես գազազած շան պատկերավոր նկարագրություն։
Փաշինյանի սիրտը սեփականության վերաբաշխում ու սեփական ձեռքերում կապիտալի կուտակում է ուզում։ Ցմահ իշխանություն ու բյուջետային մսխումներ է ուզում։ Եվ նա ամեն ինչի պատրաստ է՝ հանուն ցմահ իշխանության։ Ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմ հրահրելու, մարդկանց իրար դեմ հանելու գնով։ Չէ՞ որ նա հարուստ փորձ ունի։ 2008–ի մարտի 1–ի փորձը»,- գրել է նա։
Նմանատիպ նյութեր
4057 դիտում
13:43 19-06-2020
Փաշինյանի «կախարդական փայտիկների» կոլեկցիան՝ ՀԴՄ կտրոն, ավտոյի կուզով, դիմակ. Անդրանիկ Թեւանյան
1000 դիտում
12:23 28-04-2024
Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի․ Անդրանիկ Թեւանյան
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2092 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար