211652_close_icon
views-count3818 դիտում article-date 18:38 25-02-2020

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց

Պետական եկամուտների կոմիտեիմաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերսԲագրատաշենի անցակետում կանխել ենընդհանուրշուրջ 46կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր: Մի դեպքով` վարչության աշխատակիցներըՀՀ քաղաքացուավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի 10կգ դեղամիջոցներ: Բագրատաշենի անցակետում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները`ՀՀ մեկ այլ քաղաքացուտրանսպորտային միջոցի զննությամբ,մեքենայի ցուցիչների վահանակի հետնամասից և պահեստային անվադողի միջից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 36կգ դեղամիջոց: Դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր