1694 դիտում
10:49 26-02-2020
Փոխել հասարակությունը՝ այ, դա իսկապես հավակնոտ ծրագիր է․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ընթերցողներից մեկն ինձ կշտամբում է. «Ինչո՞ւ եք գրում, որ ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները կանխորոշված են՝ մարդկանց «դուխաթափ» եք անում: 2015 թվականի մասին էլ էիք գրում, որ արդյունքները պարզ էին: Այդպիսով մարդկանց վանում եք քաղաքականությունից»:
Պատասխանեմ. նախ՝ ոչ մեկին «քաղաքականապես ոգևորելու» պարտականություն ինձ վրա չեմ վերցրել: Վստահ եմ, որ այս կյանքում կան ավելի կարևոր արժեքներ և նպատակներ, քան այս կամ այն, ներկա կամ նախկին իշխանավորին կուռք սարքելը կամ անիծելը:
Իսկ եթե խոսենք ըստ էության, ապա տարբերությունը մեծ է. 2015 թվականին հանրաքվեի արդյունքները կանխորոշված էին, որովհետև, չնայած քաղաքացիների մեծամասնությունը խիստ բացասաբար էր տրամադրված այդ ժամանակվա իշխանությունների հանդեպ և այդ ու միայն այդ պատճառով ասում էր «ոչ», սակայն իշխանությունները խեղաթյուրեցին այդ մեծամասնության կամքը և այդ «ոչ»-ը դարձրեցին «այո»:
2020 թվականի հանրաքվեի արդյունքները կանխորոշված են, որովհետև քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խիստ բացասաբար է տրամադրված նախկին իշխանությունների հանդեպ (համապատասխանաբար, դրական է վերաբերվում այդ իշխանություններին գահընկեց արած Նիկոլ Փաշինյանին) և այդ ու միայն այդ պատճառով ասելու է «այո»: Քաղաքացիների կամքը խեղաթյուրելու որևէ կարիք չի լինելու: Կանխորոշված լինելու ո՞ր տարբերակն է գերադասելի: Ինձ թվում է՝ երկրորդը:
Չնայած անձամբ ես կցանկանայի քաղաքացիներին հետաքրքրեր Սահմանադրությունը, Սահմանադրական դատարանը, պետական կարգը, օրինականությունը: Բայց մշակույթի և իրավագիտակցության ներկայիս մակարդակում դա անհնար է ակնկալել, և ես հեռու եմ որևէ մեկին մեղադրելու կամ դատելու ցանկությունից (վիրտուալ դատախազների և դատավորների պակաս մեր հասարակության մեջ չի զգացվում), պարզապես արձանագրում եմ իրողությունները:
Այսպիսով, անկախ Հայաստանում կար երեք տիպի իշխանություն: Առաջինին (1991-ից մինչև 1998 թվականը) առանձնապես չէր հետաքրքրում քաղաքացիների կարծիքը, որովհետև այդ իշխանությունն իր առաքելությունն էր տեսնում դեպի նոր հասարակարգ անցում կատարելու (թե ինչպես է դա արվել, այլ հարց է) և պատերազմում հաղթելու մեջ: Երկրորդ իշխանությանը (1998-ից մինչև 2018 թվականը) քաղաքացիների կարծիքը բացարձակապես չէր հետաքրքրում, որովհետև նպատակը փող աշխատելն էր, հարստանալը: Ներկա իշխանությանը քաղաքացիների կարծիքը չափազանց (կասեի անգամ՝ չափից դուրս) հետաքրքրում է, և այդ կարծիքը (երբեմն տգիտության, սնահավատության, ստորին բնազդների վրա հիմնված) օգտագործվում է՝ քաղաքական նպատակներին հասնելու համար:
Եվ դարձյալ՝ այստեղ կշտամբելու որևէ առիթ չկա՝ քաղաքական գործիչներն իրենց գործն են անում: Նրանց փոխել հնարավոր չէ և պետք չէ: Փոխել հասարակությունը՝ այ, դա իսկապես հավակնոտ ծրագիր է: Որքան շատ անհատներ նման հավակնություններ ունենան, այնքան լավ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2408 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ
17675 դիտում
10:42 17-08-2017
Նոր, հավակնոտ ծրագրեր Սևանում. ստեղծվելու է «Գրանդ Սաֆարի». «Առավոտ»
Այս բաժնից
1045 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»