2333 դիտում
21:46 02-03-2020
Կասկածելի երկրներից եկած բոլոր մարդիկ պիտի մեկուսացվեն, անգամ արտաքուստ առողջ մարդիկ, կորոնավիրուսի կանխարգելման միակ ձևը սա է. Միհրան Նազարեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmNews
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով առաջնայինը կազմակերպչական ճիշտ աշխատանքն է. առաջին քայլը երկրի բոլոր մուտքերը հսկելն է, երկիր ժամանողները պետք է բաժանվեն երկու մասի՝ գրիպի նախանշաններ ունեցողներ և չունեցողներ, և կասկածելիներն անմիջապես պիտի մեկուսացվեն: [url=https://www.youtube.com/watch?v=NnKJMMqiodQ&feature=emb_logo]«Արմնյուզ» [/url]ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ առողջապահության առաջին նախարար, բժշկագիտության դոկտոր Միհրան Նազարեթյանը:
«Իրանից, Իտալիայից, Չինաստանից, այլ կասկածելի երկրներից եկած բոլոր մարդիկ պիտի մեկուսացվեն, անգամ արտաքուստ առողջ մարդիկ: Կարանտինն իրականում ոչ թե 14, այլ 40 օր է: 14 օրը նախկին կորոնավիրուսների կարանտինի ժամկետն է: Եթե եկել են ոչ կասկածելի երկրներից, օրինակ՝ Ռուսաստանից, մեկուսացումն անիմաստ է, պետք է ընդամենը իրազեկման աշխատանքներ տանել»,- ասել է նախկին նախարարը:
Ըստ Նազարեթյանի՝ բժշկական դիմակների, ռեսպիրատորների նշանակությունը չափազանցված է, դրանց կարիքը հաճախ չկա. «Մեր հիվանդանոցներից մեկում, պարզվեց, բոլոր բժիշկները դիմակներով են: Այդ քայլն արդեն խուճապ է առաջացնում, բժշկական տեսանկյունից դա անիմաստ և ծիծաղելի գործողություն է: Պետք է դիմակավորել բացառապես նախանշան ունեցողներին՝ մյուսներին չվարակելու մղումով»:
Նախկին նախարարի կարծիքով՝ հնարավոր են վարակակիրների հայտնաբերման նոր դեպքեր, և կասկածելի անձանց մեկուսացումից բացի՝ պետք է նրանց ճշգրտորեն ախտորոշել, անցկացնել ընդհանուր իմունաբանական և մոլեկուլային թեստեր. «Այս հետազոտությունները պետք է արվեն երկուական անգամ, ու նույնիսկ բացասական պատասխանի դեպքում նրանք պիտի մնան որոշակի հսկողության տակ:
Կորոնավիրուսը կվերանա միայն եղանակի տաքացման հետ: Պետք է իմանալ նաև, որ վարակի փոխանցումը որևէ կերպ հնարավոր չէ արյան փոխներարկմամբ կամ սեռական ճանապարհով»:
Միհրան Նազարեթյանի պնդմամբ՝ վարակի բռնկումների դեմ պայքարի կարևորագույն ուղղությունը մարդկանց տեղեկացվածության բարձրացումն է. «Օրինակ, հիմա ճիշտ ժամանակն է կազմակերպելու սուր ինֆեկցիոն հիվանդությունների վարժանքներ: Երկրաշարժի դեպքում գիտենք ինչպես վարվել, բայց վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցում գրագետ չենք: Կարևոր է նաև բժշկական անձնակազմի ընդհանուր տեղեկացվածությունը բարձրացնելը, եթե անգամ նրանք իրենց նեղ մասնագիտության մեջ արհեստավարժ են»:
Նախկին նախարարի կարծիքով՝ ոչ մի դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա, այս պահին կարևորագույն քայլը հիվանդացության տարածման կանխարգելումն է:
«Կորոնավիրուսը բուժում չունի, այն կապված է երկրորդային երևույթների հետ: Միակ լուծումը կարանտինն է, հիվանդների մեկուսացումը: Ուրախ եմ, որ չեղարկվեցին «Մարտի 1»-ի երթը, դասերն ուսումնական հաստատություններում»,- ամփոփել է առողջապահության նախկին նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
853 դիտում
12:16 20-04-2024
Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտաքուստ է դելիմիտացիա ու դեմարկացիա հիշեցնում․ Տիգրան Աբրահամյան
2913 դիտում
12:05 07-11-2020
Որ հաղթես կյանքում՝ պիտի հավատաս, որ հաղթես պատերազմում՝ պիտի հավատաս, որ ապրես՝ պիտի հավատաս. Թևան Պողոսյան
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»