2131 դիտում
22:48 05-03-2020
«Կասպերսկի»-ն Երևանում ներկայացրել է երեխաների կիբեռանվտանգության ապահովման տեխնոլոգիաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 5-ին Երևանում կազմակերպել են «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» կրթական սեմինարը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների մանկավարժները, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի, ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
Սեմինարը վարել է «Կասպերսկի» ընկերության բովանդակության առաջատար վերլուծաբան Անդրեյ Սիդենկոն, որի պատասխանատվության գոտում են բովանդակության զտման և մանկական առցանց անվտանգության տեխնոլոգիաները։ Նա ինֆորմատիկայի ուսուցիչ է (Մոսկվայի մարզ) և «Ռուսաստանի տարվա ուսուցիչ 2013» մրցույթի բացարձակ հաղթողը։ Անդրեյ Սիդենկոն սեմինարի մասնակիցներին ներկայացրել է «Կասպերսկի» ընկերության «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» հետազոտությունը, ընկերության՝ թվային միջավայրում երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված կրթական նախաձեռնությունները և «Ինչպե՞ս չհավատալ ֆեյքերին համացանցում» թեմայով ուսումնական պարապմունքի օրինակը։
«Թվային միջավայրում երեխաների իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում, քանի որ գրեթե բոլոր դեռահասները, նույնիսկ ավելի փոքր տարիքի երեխաներն ավելի ու ավելի շատ ժամանակ են ծախսում համացանցում։ Փորձի և գիտելիքների պակասի պատճառով նրանք շատ խոցելի են թվային միջավայրում։ Շատ հաճախ ծնողների գիտելիքները և ժամանակը չեն բավարարում այդտեղ իրենց երեխաների վարքը վերահսկելու և կիբեռսպառնալիքներից պաշտպանելու համար, և նրանց օգնության պետք է գան մանկավարժները։ Այս սեմինարի ընթացքում մանկավարժներին ամբողջական տեղեկատվություն տրամադրվեց «Կասպերսկի» ընկերության՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանության ժամանակակից լուծումների և տեխնոլոգիաների մասին։ Համոզված եմ, որ կիբեռանվտանգության կանոնների վերաբերյալ այնուհետև երեխաներին փոխանցված գիտելիքները կօգտագործվեն նաև նրանց հետագա աշխատանքային կյանքում՝ արդեն նաև աշխատավայր կազմակերպությունները և այդպես նաև երկիրը կիբեռսպառնալիքներից զերծ պահելու առումով»,- նշել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը՚
Սեմինարի մասնակիցներն ունեցել են երեխաների կիբեռանվտանգության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը ինտերակտիվ քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։
[b]«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
Հարցերի համար դիմել +374 10 58 26 20 հեռախոսահամարով[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
7725 դիտում
22:52 09-06-2017
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության սեմինար
4402 դիտում
21:38 16-02-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է ֆինանսական կիբեռանվտանգության երրորդ սեմինարը
2590 դիտում
21:09 08-06-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և «ՀայՏեք» կենտրոնը Երևանում կիբեռանվտանգության սեմինար են անցկացրել ուսանողների համար
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան