2612 դիտում
17:02 06-03-2020
Հուսադրող արդյունքներ՝ դահուկավազքի աշխարհի առաջնությունում
Գերմանիայի Օբերվիզենտալ քաղաքում անցկացվեց դահուկավազքի աշխարհի առաջնություն` մինչ 23 տարեկան մարզիկների մասնակցությամբ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը ներկայարեց աշոցքցի 20 –ամյա Միքայել Միքայելյանը: Նա գոհացնող ելույթ ունեցավ 30 կմ ազատ ոճում: Հայտավորված էին 25 երկրների 63 պատվիրակներ, որոնց թվում զգալի տոկոս էին կազմում մարզաձևում որոշակիորեն հայտնի անուններ: Լարված պայքարին տոն տվեց նաև մեր մարզիկը, որը գրավեց 11 –րդ տեղը:
Ընդհանրապես համանուն մրցաշարում Հայաստանի դահուկորդներից Միքայելի ցույց տված արդյունքը երկրորդն է: Բայց դրանից չեն դժգոհում ոչ Միքայելը, ոչ էլ նրա մարզիչ ծնողները` Արթուր և Ալլա Միքայելյանները: Բանն այն է, որ 2013 թվականին, Իտալիայում անցկացված առաջնությունում, նույն մրցաձևում, 9-րդն է ճանաչվել ավագ եղբայրը ` Սերգեյը, ով այն ժամանակ 22 տարեկան էր:
Հույս կա, որ Միքայելը կգերազանցի եղբորը: Նկատի ունենք այն, որ նա ևս երկու տարի կարող է մասնակցել այդ տարիքայինների մրցավեճին: Ի դեպ, Միքայելը նույն` Օբերվիզենտալի մրցումներում հանդես եկավ նաև 1500մ. արագավազքում: Ճիշտ է, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 55-րդ հորիզոնականը, բայց աշխարհի չեմպիոնին զիջեց ընդամենը 14 վայրկյան: Այդ մրցաձևում պայքարն այնքան լարված է, որ յուրաքանչյուր վայրկյանում 5 -7 մարզիկ է հայտնվում մրցուղու նույն հատվածում:
Առաջիկայում նախատեսված են ՀՀ առաջնության երրորդ փուլի / մարտի 15 –ին / և Մուրմանսկ քաղաքում ապրիլին անցկացվելիք << Праздник севера >> մրցումները, եթե, իհարկե, կորոնավիրուսի պատճառով դրանք չհետաձգվեն:
Նմանատիպ նյութեր
1784 դիտում
20:51 25-02-2021
Կատյա Գալստյանի հաջող մեկնարկը դահուկավազքի աշխարհի առաջնությունում
1612 դիտում
21:45 23-02-2023
Դահուկավազքի աշխարհի առաջնության որակավորման փուլում հայ դահուկորդները զբաղեցրել են 3-րդ և 7-րդ տեղերը
1040 դիտում
16:35 16-08-2022
Հայ լողորդները Եվրոպայի առաջնությունում համեստ արդյունքներ ցույց տվեցին
Այս բաժնից
2341 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3004 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2515 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում