211652_close_icon
views-count2506 դիտում article-date 21:23 07-03-2020

ՀՀ ԱԻՆ-ը պատասխանել է ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին

Ի պատասխան ՀՀ Հանրային Խորհրդի /ՀԽ/ նախագահ Ս. Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակման, որում հարգարժան պարոն Սաֆարյանը ՀԽ-ում կազմապերպված ընդունելությունից առանձնացրել և որպես «շատ բացասական միտումի ահազանգ է» որակել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լրատվամիջոցների մոնիտորինգի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Արամյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքում վերջինիս ազատման հարցը՝ նշելով, թե վերջինիս աշխատանքից ազատման պատճառ է հանդիսացել ԱԻՆ-ում մի շարք խնդիրների մասին ֆեյսբուքյան գրառումներ կատարելու «համարձակությունը», ինչպես նաև ներկայացվել են մի շարք մտացածին խախտումներ՝ կապված աշխատանքային համազգեստի /կոմբինիզոնի/, Քաղծառայության խորհրդի Էթիկայի հանձնաժողովը շրջանցելու և, որ ամենավիրավորականն է, դժբախտության պատճառով զոհված փրկարար ծառայողի դեպքի հետ՝ հայտնում ենք. 1. Նախ, նշված ծառայողական քննությունը նշանակվել է ոչ թե քաղաքացիական ծառայողի կողմից էթիկայի խախտելու համար /ինչպես ասվում է պարոն Սաֆարյանի գրառման մեջ/, այլ՝ քաղաքացիական ծառայողի գործունեությանն առնչվող կամ աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի պարզաբանման դեպքի շրջանակում: Ի գիտություն՝ նման դեպքերում, համաձայն ՀՀ օրենսդրության, ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունի քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ ԱԻՆ գլխավոր քարտուղարը, իսկ ծառայողական քննության անցակացումը պետք է իրականացվի սահմանված դրույթներին համապատասխան՝ տվյալ մարմնում, որում աշխատում է քաղաքացիական ծառայողը: Նշվածի հաշվառմամբ՝ ԱԻՆ գլխավոր քարտուղարի հրամանով Հ. Արամյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, որի իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված ԱԻՆ համակարգի աշխատակիցներից: Ծառայողական քննության շրջանակներում ուսումնասիրվել են Հ. Արամյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում կատարված որոշ հրապարակումներ, որոնցում վերջինս արտահայտել է իր սուբյեկտիվ կարծիքը ԱԻ նախարարության և նախարարի վերաբերյալ հետևյալ արտահայտություններով՝ «անտրամաբանական է», «կրում է կոռուպցիոն ռիսկեր», «հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին», ինչպես նաև «հորդորում է ԱԻ նախարարին հետ կանչել օրենքի նախագիծը», «խորհուրդ չէի տա փորձել նորմատիվ իրավական ակտերը ծառայեցնել սեփական կամ խմբային շահերին», որից ելնելով ծառայողական քննություն վարող խումբը գտել է, որ Հ. Արամյանը ոչ հարգալից վերաբերմունք է դրսևորել ԱԻ նախարարի և մյուս աշխատակիցների գործողությունների նկատմամբ՝ վարկաբեկելով վերջիններիս հեղինակությունն ու մասնագիտական գործունեությունը: Բացի այդ, Հ. Արամյանի կողմից արված հրապարակումների արդյունքում վերջինս փորձում է խաթարել նախարարության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը՝ խախտելով ԱԻՆ աշխատանքային ներքին կարգապահական կանոնները: 2. Հանրային Խորհրդի նախագահի կողմից հիշատակված ողբերգական դեպքի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ փրկարար ծառայողի մահը մեծ ողբերգություն է ԱԻՆ ողջ համակարգի համար։ Սույնի վերաբերյալ Պարոն Սաֆարյանին հայտնում ենք, որ իրեն փոխանցվել են կեղծ տեղեկություններ և այդ կեղծ լուրեր տարածողները վստահորեն տեղյակ են, որ փրկարար ծառայողներին տրվող համազգեստի ձևն ու կարգը հաստատված են կառավարության որոշմամբ և փրկարար ծառայողներին համազգեստ տրվում է համաձայն վերոնշյալ որոշման: Վստահ ենք, որ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարող է հեշտությամբ ստուգել և աշխատանքային համազգեստի համապատասխանությունը կառավարության որոշմանը և ծանոթանալ ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մանրամասներին: 3. «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀԽ-ն իրականացնում է հանրային հնչեղության այլ հարցերի, ինչպես նաև հանրության բարձրացրած հիմնահարցերի վերլուծություններ և տալիս եզրակացություն: Այսինքն, իր գործառույթների իրականացման արդյունքում նշված մարմինը պետք է անի վերլուծություններ և տա եզրակացություն: Սակայն ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը վերլուծել է միայն Հ. Արամյանի կողմից ներկայացված նյութերը, այնինչ պարզ տրամաբանությունը հուշում է, որ այս կամ այն խնդիրը օբյեկտիվորեն վերլուծելու համար, վերջինս պետք է որ գրավոր կամ բանավոր հարցում ուղարկեր ԱԻՆ՝ ճշտելու ներկայացվող խնդիրների իսկությունը, ինչը երբևէ չի արել, փոխարենը, փաստորեն, հրապարակել է չճշտված լուրեր։ Հետագայում նմանօրինակ թյուրիմացություններից խուսափելու համար՝ ԱԻՆ-ը հորդորում է զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող նյութերի տարածումից: Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները. ուստի, տեղեկացնում ենք հարգարժան պարոն Ստյոպա Սաֆարյանին, որ Հ. Արամյանը համաձայն չլինելով իր նկատմամբ նշանակված ծառայողական քննություն նշանակելու հրամանին՝ արդեն իսկ վիճարկել է այդ հրամանը դատական կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5886/02/20/, որի շրջանակներում էլ դատարանը կորոշի ԱԻՆ գլխավոր քարտուղարի կողմից կայացված հրամանի իրավաչափությունը: Հաշվի առնելով Հանրային Խորհրդի առաքելությունը և Ս. Սաֆարյանի սրտացավ գործելաոճը ՀԽ նախագահի պաշտոնում՝ ԱԻՆ-ը վերստին պատրաստակամություն է հայտնում համագործակցել և տրամադրել լրացուցիչ ինֆորմացիա ԱԻՆ-ին վերաբերող ցանկացած խնդրի առնչությամբ՝ ի շահ ՀՀ պետականության, ԱԻՆ համակարգի և մեր ժողովրդի։

Նմանատիպ նյութեր