211652_close_icon
views-count5434 դիտում article-date 21:35 05-12-2020

«Սա լկտի սուտ է»․ Արփինե Հովհաննիսյանը՝ Ստյոպա Սաֆարյանին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ազատության հրապարակում այսօր ելույթ չեմ ունեցել։ Հարթակից նման բան չեմ հնչեցրել։ Տավուշի մարզի մասին ԱՌՀԱՍԱՐԱԿ չեմ խոսել։ Որեւէ նման միտք չեմ հնչեցրել։ Սա լկտի սուտ է հանրային խորհրդի նախագահի կատարմամբ։ Հերթականը։ Սա փաշինյանական մակարդակի սուտ է։ Խոսել եմ Սյունիքի մարզի 7 համայնքների ղեկավարների կողմից դավաճանի ու նրա ասկարիդների հրաժարականի պահանջի մասին։ Մեկ այլ լայվում հնչեցրել եմ Անգեղակոթ-Սիսիան-Գորիս-Տեղ ուղին՝ առանց մեկնաբանության։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր