211652_close_icon
views-count10106 դիտում article-date 22:58 07-03-2020

Ռոմանոս Պետրոսյան. Ես տարակուսած եմ Աբովյանի քաղաքապետի հայտարարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ընթացքում անդրադարձել է Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և դրա հետ կապված զարգացումներին: Մանրամասները՝ տեսանյութում Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/02/1148784/]հայտնել[/url] էր, որ 2019թ. հուլիսին Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին է ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը ՍՊԸ կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների համար վերջինիս վարչական տույժի ենթարկելուց հետո այդ խախտումները չվերացվելու, շինարարական աշխատանքները շարունակվելու մասին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 հողամասերի հետ: Բացի դրանից, Ընկերությունը բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներն իրականացրել է նաև համայնքապատկան, ինչպես նաև մի քանի քաղաքացիների (վերջիններիս համաձայնությամբ) պատկանող՝ հողամասերում։ Աբովյան համայնքի ղեկավարի 2019թ. մայիսի 23-ի որոշումով ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, որը վճարվել է։ Տուգանքի վճարումից հետո, նշված հողամասերում շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ թույտվությունները ստացվել և դրանք շարունակվել են օրինական կարգով։ Այնուհետև, ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում շինարարական աշխատանքներ կատարելու համար, որի համար նշանակված 400հազ. դրամի չափով վարչական տուգանքը ևս իր կողմից վճարվել է, սակայն, ինքնակամ շինարարական աշխատանքները չեն դադարեցվել: Ընդհանուր առմամբ շինաշխատանքների հրապարակում կառուցվում է 19 բազմաբնակարան շենք։ Հետաքննության մարմինը, նյութերի նախապատրաստման արդյունքում հիմնավորված համարելով, որ ընկերությունը համայքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու, դրա հետևանքները չվերացնելու և այդ տարածքների վրա շենք-շինություններ կառուցելու համար ենթակրվել է վարչական տույժի՝ կայացրել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Սակայն նշված որոշման օրինականության ստուգման շրջանակներում գործի նյութերն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ճիշտ չեն գնահատվել ձեռք բերված փաստական հանգամանքները, իսկ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ եզրահանգումը չի համապատասխանում նյութերում առկա տվյալներին: Մասնավորապես՝ չի պարզել, թե ընկերությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասերում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման թույլտվություններ ունեցել է, թե ոչ, եթե՝ այո, ապա դրանք երբ են տրվել, արձանագրված խախտումները վերաբերել են ընկերության կողմից կառուցվող մեկ, թե մի քանի կառույցների։ Չեն պարզվել ինչպես ըներությանը, այնպես էլ համայնքին և քաղաքացիներին պատկանող հողատարածքներում ինքնակամ շինարարություն իրականացվե՞լ է արդյոք, թե ոչ և չեն կատարվել այդ հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ քննչական և դատավարական մի քանի գործողություններ: Արդյունքում գտնելով, որ անհրաժեշտ է վերոնշյալ գործընթացներումպետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հնարավոր հանցագործության հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն 2019թ. հոկտեմբերի 30-ի իր որոշմամբ վերացրել է հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ ՔՕ315.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել է քրեական գործ: Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ՔԿ Կոտայքիմարզայինքննչականվարչությունումսկսված և իրականացվող նախաքննությամբ որոշում է կայացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ի պաշտոնե պարտավոր լինելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը՝ վերջիինս դիտավորությամբչի կատարել իր պարտականությունները, ինչպես նաև՝ հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ ամբողջ ծավալով չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:Իսկ արդեն կիրառվածը կրել է ձևական բնույթ: Արդյունքում վերոնշյալ տարածքում ՍՊԸ կողմից շարունակվել է համայնքին պատկանող 2240 մետր մակերեսով հողամասի զավթումը և բազմաբնակարան շենքի ինքնակամ կառուցումը: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր