8499 դիտում
18:19 09-06-2019
Գևորգ Պետրոսյան. Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբից մարդկանց են բերման ենթարկել ապօրինի զենքի կասկածանքով, ապա ազատ են արձակվել. Tert.am
Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի շտաբից մարդկանց են բերման ենթարկել։
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/06/09/Gevorg-petrosyan/3020943]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով գտնվում է Աբովյանում:
Նա ասաց, որ իրենք երկու ժամ շարունակ փորձել են հանդիպել Աբովյանի ոստիկանապետի հետ, ինչից հետո բերման ենթարկվածներին բաց են թողել:
«Ժամանեցին ՄԻՊ-ից, պարզվեց, որ ապօրինի զենք չկա, որ դա իրականությանը չի համապատասխանում: Բերման էին ենթարկել ապօրինի զենքի կասկածանքով, իբրև թե օպերատիվ տեղեկատվություն էին ստացել» նշել է պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
10103 դիտում
22:58 07-03-2020
Ռոմանոս Պետրոսյան. Ես տարակուսած եմ Աբովյանի քաղաքապետի հայտարարությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»