6248 դիտում
15:16 08-03-2020
Դուք եք հայ ընտանիքի պահպանման, հայապահպանության, հայրենիքի համար արժանի զավակներ և պետության արժանի քաղաքացիներ ձևավորողները. ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանը շնորհավորել է կանանց՝ Մարտի 8-ի առթիվ
ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան էր էջում շնորհավորական ուղերձ է հղել կանանց՝ Մարտի 8-ի կապակցությամբ.
Սիրելի տիկնայք, աղջիկներ, մայրեր և քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը ևս մեկ առիթ է, որպեսզի երախտագիտության և գնահատանքի խոսքեր ուղղենք Ձեզ` մեզ կյանք նվիրելու, հոգատարության, ու այն ամենի համար, ինչը ձեր շնորհիվ վերագտնում է իր աստվածային սկիզբը, իմաստավորվում ու լուսավորվում է:
Դուք մեծ ավանդ ունեք բոլոր ոլորտներում, ձեր մասնակցությունը նոր հորիզոններ է բացում և խնդիրները այլ դիտակետից տեսնելու և այլընտրանքային լուծումներ գտնելու հնարավորություն: Դուք եք հայ ընտանիքի պահպանման, հայապահպանության, հայրենիքի համար արժանի զավակներ և պետության արժանի քաղաքացիներ ձևավորողները:
Կրկին շնորհավորում եմ և մաղթում անսահման երջանկություն, սեր ու բարեկեցիկ կյանք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան