211652_close_icon
views-count26962 դիտում article-date 18:36 07-03-2018

Դարեր ի վեր անգնահատելի է եղել հայ կնոջ դերը մեր կյանքում. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական ընդունելության շրջանակներում շնորհավորել է աշխատակազմի կանանց և վարչական շրջանի մանակպարտեզների, դպրոցների և մշակութային հաստատությունների տնօրեններին և ներկայացուցիչներին: Մարտի 8-ի կապակցությամբ՝ բարեխիղճ և նվիրված աշխատանքի, ինչպես նաև սերունդների դաստիարակման գործում ներդրած ավանդի համար Ա. Սադոյանը պատվոգրեր է հանձնել ոլորտի լավագույն աշխատակիցներին: Շնորհավորելով տոնի առթիվ՝ Ա.Սադոյանը նշել է. «Դարեր ի վեր անգնահատելի է եղել հայ կնոջ դերը մեր կյանքում, այդպիսին է այն նաև այսօր: Հայ կինը արժանի է գովեստի` իր անհուն նվիրվածության և անսպառ բարության համար: Մաղթում եմ, որ լինեք ինքնաբավ, շարունակեք փայլել Ձեր բնատուր գեղեցկությամբ և իրականացնեք Ձեր բոլոր նվիրական նպատակներն ու երազանքները՝ Ձեզ բնորոշ իմաստությամբ ու խոհեմությամբ»: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և վարչության աշխատակիցները, արվեստի և մշակույթի գործիչներ, հյուրեր: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված տոնական ընդունելությունը ուղեկցվել է դասական երաժշտությամբ և հյուրասիրությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր