3249 դիտում
11:29 09-03-2020
Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել սրտի խնդիր ունեցող փոքրիկ Անգելինայի վիրահատության մասին
Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի, Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի շնորհիվ փոքրիկ Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա, որն էլ անհամատեղելի է կյանքի հետ: Երեխային շտապ անհրաժեշտ էր «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը: Նման վիրահատություն Հայաստանում կատարվում է առաջին անգամ:
«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։ Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»,-նշել է Արսեն Թորոսյանը:
Երեխայի վիրահատության գումարի հանգանակության համար բացվել էր հաշվեհամար: Նախարար Թորոսյանն օրերս նշել էր, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70 տոկոսը։ Նա տեղեկացրել էր, որ մնացած գումարն իր հրամանով կտրվի պետական բյուջեից։
Նմանատիպ նյութեր
4067 դիտում
22:34 09-03-2020
4-ամյա Անգելինայի՝ տարածաշրջանում սրտի եզակի վիրահատությունը հաջող է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1876 դիտում
15:51 15-03-2014
Սիրիայի ԱԳ նախարարը սրտի վիրահատության է ենթարկվել
1838 դիտում
16:30 24-12-2014
Մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը. ՀՀ Առողջապահության նախարարություն
Այս բաժնից
838 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
670 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
781 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված