2511 դիտում
09:49 11-03-2020
Տիեզերական ձեռքբերումներ. Եվրոպայի հետ ամեն ինչ «ok» է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին անակնկալ կերպով տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել. այց, որը նախօրոք պլանավորված չի եղել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի հիմնական առաքելությունը սահմանադրական հանրաքվեի հետ կապված եվրոպական կառույցներում առկա ընդգծված բացասական ալիքը մեղմելու գործոնն էր։
Փաշինյանը Բրյուսելում, ի թիվս այլոց, հանդիպել է նաև ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ, որին, ի դեպ, ընդամենը երեք օր առաջ հանդիպել էր Սերժ Սարգսյանը։ Հենց Փաշինյան-Տուսկ հանդիպումից հետո էր, որ հանդիպման որոշ հատվածներ ցիտելով՝ մի շարք իշխանական սատելիտներ այդ հանդիպումը գրեթե համարում էին «տիեզերական ձեռքբերում»։ Մեր տեղեկություններով, սակայն, Տուսկի հետ հանդիպում ունենալու համար ՀՀ իշխանությունները բավականին լուրջ ջանքեր են ներդրել։
Թերթի զրուցակիցը, ով խորքային տիրապետում էր այցի մանրամասներին, նշել է, թե այցից առաջ Երևանում քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ հիմնականում խոսվել է այն մասին, որ այցն ամեն գնով հենց այս փուլում է պետք, քանի որ, չնայած հանդիպումների աղքատիկությանը, հանրության մոտ պետք է ստեղծվի համապատասխան ֆոն, որ հանրաքվեի և ընդհանրապես եվրոպական կառույցների հետ կապված՝ ամեն ինչ «ok» է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1508 դիտում
20:59 21-03-2014
Տիեզերական ձմեռն ավարտվեց, սկսվում է տիեզերական գարունը. տեսանյութ
Այս բաժնից
1042 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»