1640 դիտում
22:16 11-03-2020
«Կանայք ոստիկանությունում» թեմայով համաժողով՝ Թբիլիսիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 3-ից 6-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների հետ համագործակցության դեպարտամենտի կազմակերպած «Կանայք ոստիկանությունում» թեմայով տարածաշրջանային հերթական համաժողովը: Ամենամյա միջոցառման նպատակն է՝ բարձրացնել իրավապահ մարմիններում աշխատող կանանց որակավորումը, զարգացնել նրանց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի, Մակեդոնիայի, Կոսովոյի, Պակիստանի, Ալբանիայի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի իրավապահ մարմինների պատվիրակություններ: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կին ծառայողներ: ՀՀ ոստիկանությունից մասնակցում էին շտաբի, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, կրթահամալիրի և Երևան քաղաքի վարչության ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին: Մասնակիցներին ու կազմակերպիչներին շնորհակալական խոսք ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: Նա ընդգծեց իրավապահ համակարգում կնոջ դերի կարևորությունը հատկապես բռնություններն ու հանցագործությունները կանխելու գործում:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ԱՄՆ տարբեր նահանգներում ծառայող կին ոստիկանների փորձին, լսեցին փորձագետների՝ ղեկավարման ու հաղորդակցման հմտություններին վերաբերող դասախոսություններ, կատարեցին գործնական առաջադրանքներ, նաև մասնակցեցին տակտիկական պատրաստականության վարժախաղերին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2178 դիտում
14:46 12-03-2014
«Կանայք ոստիկանությունում» թեմայով տարեկան տարածաշրջանային հերթական համաժողով Թբիլիսիում
1124 դիտում
16:46 11-03-2015
«Կանայք ոստիկանությունում» թեմայով տարածաշրջանային հերթական համաժողով Թբիլիսիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
2440 դիտում
20:25 11-03-2016
«Կանայք ոստիկանությունում». տարածաշրջանային համաժողով Թբիլիսիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1369 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
787 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին