211652_close_icon
views-count15642 դիտում article-date 19:56 13-03-2020

Լոռու մարզային քննչական վարչությունն ունի նոր վարչական շենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը 2020 թվականի մարտի 12-ին մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի բացման արարողությանը: Շենքի բացմանը ներկա են գտնվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տ.Կարապետյանը, Լոռու մարզի դատախազ Գ.Մանուկյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մ.Հարությունյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնի պետ Վ.Սմբատյանը, ինչպես նաև՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանը և մարզային քննչական վարչության ողջ անձնակազմը: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության երկհարկանի շենքը հիմնովին վերանորոգվել է, ունի 28 աշխատասենյակ, խորհրդակցությունների դահլիճ, ինչպես նաև նախատեսված են իրեղեն ապացույցների պահպանման, արխիվի, անչափահասների հարցաքննության, ճանաչման համար առանձին սենյակներ: Քննչական վարչության շենքը կահավորված է, ապահովված ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով: [b]ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր