25127 դիտում
09:29 14-03-2020
Նիկոլ Փաշինյանը զայրացած է և դժգոհ կորոնավիրուսի դեմ պայքարի ընդհանուր աշխատանքից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի հետևանքով երեկվանից սկսվել են լուրջ աշխատանքներ իրականացվել: Մինչև մարտի 23-ը չեն աշխատելու ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլև մի շարք կազմակերպություններ, ընկերություններ, նաև լրատվական միջոցներ իրենց աշխատանքները որոշել են իրականացնել արտագնա՝ տանից՝ այդպես խուսափելով նաև շփումից այլ մարդկանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրահանգ է իջեցված նաև պետական հաստատություններին այս օրերին առավել զգույշ լինել, չմեկնել գործուղումների և, որքան հնարավոր է, նվազեցնել շփումը: Եվ հենց դա է պատճառը, որ չեղարկվում են նաև պաշտոնյաների գործուղումները արտերկիր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-28-ը գործուղման պետք է մեկնեին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, սակայն վարչապետը նոր որոշում է կայացրել և չեղարկել նրանց գործուղումը: Առաջիկայում կչեղարկվեն նաև այլ նախարարների և պատգամավորների գործուղումները: Եվ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, վերահսկվում է, և առայժմ խուճապի մատնվելու կամ այլ քայլերի դիմելու կարիք չկա, այնուամենայնիվ, փաստ է, որ երեկ՝ կառավարության արտահերթ խորհրդակցության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել և դժգոհ ընդհանուր աշխատանքից:
Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հրահանգել է այսուհետ ավելի զգոն լինել և ամեն քայլից առաջ և հետո մշտապես կապի մեջ լինել իր հետ: Հավելենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 13 դեպք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
26167 դիտում
10:49 19-11-2016
Վարչապետը դժգոհ է երեք նախարարների աշխատանքից. Նախագահականը դժգոհ է ուրիշ երեքից «Ժամանակ»
Այս բաժնից
1033 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»