13316 դիտում
16:39 14-03-2020
Բիլլ Գեյթսը հեռացել է Microsoft-ի տնօրենների խորհրդից
Microsoft կորպորացիայի համահիմնադիր Բիլլ Գեյթսը որոշել է հեռանալ ընկերության տնօրենների խորհրդից։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Կայքի տեղեկություններով՝ Գեյթսը կշարունակի աշխատել կորպորացայում՝ որպես ընկերւթյան գլխավոր տնօրենի խորհրդական։
«Microsoft-ը միշտ կմնա որպես իմ կյանքի գլխավոր մաս, և ես կշարունակեմ համագործակցությունը Սաթյա Նադելլայի և տեխնիկական հարցերով ղեկավարության հետ, որպեսզի օգնեմ հասնել հավակնոտ նպատակներին»,-ասել է նա։
Միլիարդատերը ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել բարեգործությանը, մասնավորապես, առողջապահության և կրթության ոլորտներում, ինչպես նաև ներգրավված լինել կլիմայի փոփոխութան հարցերով միջոցառումներում։
Բացի այդ, Գեյթսը նաև կլքի Berkshire Hathaway ներդրումային ֆոնդի տնօրենների խորհուրդը։
Նշենք, որ Բիլլ Գեյթսը մարտ ամսին կորոնավիրուսի պատճառով կորցրել է 6.5 միլիարդ դոլար։
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
14:35 30-09-2014
Բիլլ Գեյթսը 21-րդ անգամ անընդմեջ գլխավորել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
1958 դիտում
09:57 25-01-2016
Բիլլ Գեյթսը և Բրիտանիայի իշխանությունները համատեղ 4 մլրդ դոլար կներդնեն մալարիայի դեմ պայքարի համար
7478 դիտում
11:21 15-08-2017
Բիլլ Գեյթսը նվիրաբերել է իր ընկերության բաժնետոմսերի 6 տոկոսը, որը կազմում է 4.6 մլրդ դոլար
Այս բաժնից
589 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
520 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
943 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը