4049 դիտում
23:40 16-03-2020
Հետախուզվողները օդանավակայանից ներկայացվեցին ոստիկանություն
Մարտի 14-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից Վաղարշապատի բաժին են ներկայացրել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադարձած 38-ամյա Սամվել Խ.-ին, որը հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 15-ին, ժամը 17.20-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և Էրեբունու բաժին ներկայացվել 24-ամյա Արքայիկ Կ.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 15-ին, ժամը 12.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է վերադարձել և Վաղարշապատի բաժին ներկայացվել 36-ամյա Գարեգին Ս.-ն, որը փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ (Բռնաբարության փորձը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 14-ին, ժամը 13.45-ին, Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանել և Ախուրյանի բաժին է ներկայացել 35-ամյա Կարեն Գ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (Յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2123 դիտում
22:08 19-03-2020
Հետախուզվողները օդանավակայանից տեղափոխվեցին ոստիկանություն
1254 դիտում
16:22 30-11-2020
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները ներկայացվեցին նախաքննական մարմնին
680 դիտում
13:11 19-11-2014
Խարդախության և գողության մեղադրանքով հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն
Այս բաժնից
562 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5536 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի