211652_close_icon
views-count2123 դիտում article-date 22:08 19-03-2020

Հետախուզվողները օդանավակայանից տեղափոխվեցին ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 18-ին, ժամը 05.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Կենտրոնական բաժին են տեղափոխվել 29-ամյա Հայկ Ն.-ն և 40-ամյա Պայծառ Ն.-ն, որոնք 2019 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր