211652_close_icon
views-count2328 դիտում article-date 12:43 19-03-2020

Երևանի ավագանու օրակարգից հանվեցին ոչ հրատապ հարցեր

Երևանի ավագանին այսօրվա՝ 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստում օրակարգից հանեց հրատապության կարգով ընդգրկված 9 հարց, որպեսզի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով նվազագույնի հասցվեն հանդիպումները և շփումները։ 46 «կողմ», 0 «դեմ» ձայներով օրակարգից դուրս եկան Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ անվանակոչելու, Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու, «Հայաստանի նկարիչների միություն», «Կույրերի, խուլերի միավորում», «Ժուռնալիստների միություն» ՀԿ-ներին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին և մի քանի այլ հարցեր: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այդ հարցերը կներառվեն հաջորդ նիստի օրակարգում։

Նմանատիպ նյութեր