18612 դիտում
09:17 20-03-2020
Մանե Գևորգյանը բացառում է, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցի ուղեգիր չտան. ահազանգի հետքով․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին «Փաստին» դիմում են քաղաքացիներ՝ դժգոհելով, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցների ուղեգրեր չեն տալիս, եթե նույնիսկ ցուցված է։ Խոսքը կորոնավիրուսի կասկածի մասին չէ, այլ ընթացիկ ուղեգրումների։
Տեղեկություն ենք ստացել, որ պոլիկլինիկաների ղեկավարներն այս առումով ներքին կարգադրություն են տվել բժիշկներին։ Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, որը նաև պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատուն է:
Մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Ես բացառում եմ, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև պոլիկլինիկաների և հիվանդանոցների աշխատանքները կորոնավիրուսով չեն սկսվում և ավարտվում, նրանք շարունակում են իրենց բնականոն գործունեությունը: Եթե մեր քաղաքացիները ունեն կոնկրետ բողոքներ, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Միևնույն ժամանակ ես էլի եմ ուզում կրկնել՝ բացառում եմ, որ նման բան կարող է տեղի ունեցած լինել»,- ասաց Գևորգյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13163 դիտում
10:08 13-10-2017
Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան. նախագահականի նկատողությունն անպարկեշտներին կստիպի սսկվել. «Իրատես»
10214 դիտում
10:03 25-11-2017
Դա քաղաքական խաղ է՝ ժամանակ են շահում, որպեսզի վնաս չտան. Մուշեղ Սաղաթելյան. «Ժամանակ»
Այս բաժնից
1027 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»