7790 դիտում
10:29 20-03-2020
Պետության առաջին դեմքը երկրի հնարավորությունների սահմանն է նշում, իսկ ԱԱԾ տնօրենը լսում է․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է․ «Երբ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում մեկ-մեկ թվարկում է Հայաստանի ունեցած սննդի պաշարներն ու ինչքան ժամանակ այն կբավարարի, ուզում ես հասկանալ` այս երկրում ընդհանրապես անվտանգության առումով մտահոգ պաշտոնյա մնացե՞լ է։ Նորմա՞լ է, որ կառավարության առաջին դեմքը մեր ունեցած հնարավորությունների կոնկրետ ժամկետն է նշում, իսկ ԱԱԾ պետը գլուխը կախ լսում է։ Այսպես են խուճապը զսպում՝ ավելի վտանգավոր «հոսքագիծ» բացելով։ Թե՞ մտածում են` իրենց միայն երկրի ներսում են լսում, ոչ մեկը դրսից չի հաշվարկում, թե քանի օրում կարող են սահմանները փակել ու առնվազն չորս կողմից աքցանի մեջ վերցնել Հայաստանը։
Չնայած այս առումով էլ վախենալու բան, պարզվում է, չունենք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «միգուցե մենք աշխարհին ապացուցենք, որ մենք ամենաարդյունավետ ձևով կարող ենք ապրել ամբողջությամբ փակ սահմաններով»։ Ուրեմն էլ ի՞նչ դարդ ունենք, մենք մեզ լրիվ հերիք ենք, ինչ ենք անում բաց սահմաններն ու աշխարհի հետ կապը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
10:58 13-10-2024
Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորությունների առումով պետք է իրատես լինել. ՀՀ նախագահ
Այս բաժնից
1027 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»