3512 դիտում
10:01 21-03-2020
Գլխավոր հարկադիր կատարողը՝ նախարարի հետ հարաբերությունների և նոր պաշտոնի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ երբևէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չի անդամակցել կամ մասնակցել, ԲԴԽ անդամությունից հրաժարականն էլ որևէ գործարքով պայմանավորված չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գլխավոր հարկադիր կատարողի հետ և փորձել պարզել, թե իր նշանակման հարցում ինչ դերակատարում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, քանի որ նշանակումը կապում են հենց նախարարի և իր մտերմության հետ:
«Պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել եմ նրա դասախոսը, սակայն որևէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չեմ ունեցել: Վերջին ժամանակահատվածում նախարարի հետ շփումը կրել է բացառապես մասնագիտական բնույթ», – վստահեցրեց Մեղրյանը:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ամեն դեպքում, հենց նախարարության առաջարկով այս տարվա հունվարին մի օրենք է փոխվել, որը հնարավորություն է տալիս գլխավոր հարկադիր կատարող դառնալ նաև գնդապետից ցածր կոչում ունեցողներին: Եվ միայն այդ որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո է հնարավոր եղել Մեղրյանին նշանակել այդ պաշտոնին, քանի որ նա գնդապետի կոչում չունի: Հավելենք, որ Մեղրյանը ԲԴԽ անդամությունից հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի և մյուս հրաժարականներից հետո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2140 դիտում
15:44 10-04-2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1630 դիտում
16:35 03-09-2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել տեսչական և վերլուծական բաժնի անձնակազմի հետ
Այս բաժնից
1027 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»