2067 դիտում
09:37 24-03-2020
Որոշել են արագ ավարտել ԱԺ քառօրյայի օրակարգը. «Ժողովուրդը»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական նստաշրջանը, և երեկ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներսում որոշում է կայացվել, որքան հնարավոր է, արագ ավարտել նիստերի օրակարգը՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը և այն հանգամանքը, որ դահլիճում մեծ թվով մարդիկ են ներկա լինում: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նաև զրույցների ժամանակ պատգամավորներին հորդորել են օրակարգը շատ հարցերով չծանրաբեռնել: Ընդ որում, «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցը քննարկել էր դեռ խմբակցության մարտի 21-ին կայացած նիստում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ ԱԺ խորհրդի երեկվա նիստն է մի քանի րոպե տևել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միայն ներկայացրել է հերթական նիստերի օրակարգը, որը հաստատվել է առանց հարցերի կամ ելույթների: Հավելենք, որ այսօրվա նիստի օրակարգում լինելու են երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծեր, որոնց քննարկումը հիմնականում ժամանակատար չէ: Խորհրդարանի քննարկվող միակ նախագիծը, որը կարող է երկար քննարկվել, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթն է, որը ստացել է վեթթինգի նախագիծ անվանումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
18544 դիտում
15:35 25-08-2020
Ես որոշել եմ խոսել. Սենոր Հասրաթյանը ներկայացրել է, թե ինչ է եղել 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ
Այս բաժնից
1030 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»