3825 դիտում
09:51 25-03-2020
Պատասխանատվություն՝ ընդունված կանոնները խախտելու համար․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ինչպես գիտենք, Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
«ՀՀ»-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ հրատապ նախագիծ էր և իրենք կողմ են քվերակել. «Կան թերություններ, բայց խնդիրը հրատապ լուծման կարիք ուներ։ Իրավակիրառ պրակտիկայում հետագայում թող լուծվեն դրանք։ Միգուցե, ընթացքում փոփոխությունների և լրացումների անհրաժեշտություն առաջանա»։
Բավարար են արդյոք օրեսնդրական այս կարգավորումները, թե ոչ, պատգամավորը նկատեց, որ եթե հանրային ինքնագիտակցությունն ու իրավական գիտակցությունը բարձր չլինեն, արդյունքի չենք հասնի. «Պատասխանատվության ենթարկելը կամ պատժելն ամենածայրահեղ քայլը պետք է լինի։ Մարդկանց հետ պետք է դաստիարակչական աշխատանքներ իրականացնել, նաև անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել՝ բացատրելով և համոզելով, թե ինչ քայլերի կարելի է դիմել և ինչ քայլերի չի կարելի»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3904 դիտում
15:41 04-07-2018
Հետախուզվում էր ՌԴ-ում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար
Այս բաժնից
1024 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»