211652_close_icon
views-count2362 դիտում article-date 09:39 07-10-2016

Հոգեկան հիվանդությամբ տառապողների աճ է նկատվում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում՝ հաճախ են արձանագրվում հոգեկան հիվանդների կողմից կատարված դաժան սպանությունների կամ հոգեկան հիվանդների ինքնասպանության դեպքեր։ Ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ, փաստորեն հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող և հասարակության ու հենց իրենց համար ռեալ վտանգ ներկայացնող այսքան շատ անձինք են հոգեբուժական հիվանդանոցներից դուրս։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանից. - Նախ պետք է ասել, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հոգեկան հիվանդությամբ տառապողների աճ է նկատվում։ Հատկապես գարնան և աշնան ընթացքում նրանց մոտ նկատվում է հիվանդության սրացում, և հենց այդ ժամանակաշրջանում էլ, որպես կանոն, արձանագրվում են նման անձանց մասնակցությամբ դեպքեր։ Եթե հարևանը, բարեկամը անձի մոտ տեսնում է ինչ-ինչ հոգեկան խնդիրներ, կարող է միանգամից դիմել հոգեբույժի։ Այլ տարբերակ չկա, քանի որ գործող օրենսդրությամբ ոչ ոք իրավունք չունի ինչ-որ մեկին պարտադրել, որ նա գնա բուժվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր