4306 դիտում
19:40 31-03-2020
ՀՀ Կառավարության և ՀՀ Պարետի ցուցումների համաձայն «Թեղուտ» ՓԲԸ-ում կիրառվում են COVID-19-ի (կորոնավիրուսի) համաճարակային վարակի հնարավոր տարածումը կանխարգելող հակահամաճարակային մի շարք միջոցառումներ
Այսօր «Թեղուտ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը և Ընկերության Տեխնիկական անվտանգության, աշխատանքի պահպանության և բնապահպանության ծառայության պետ Սամվել Երիցյանը հերթական շրջայց իրականացրեցին Ընկերության տարբեր ստորաբաժանումներով, արտադրական ենթակառուցվածքներով, բուժկետերով և պահակային անցակետերով` իրականացվող հակահամաճարակային միջոցառումները վերահսկելու նպատակով:
Նշենք, որ ՀՀ Կառավարության և ՀՀ Պարետի ցուցումների համաձայն Ընկերությունում կիրառվում են COVID-19-ի (կորոնավիրուսի) համաճարակային վարակի հնարավոր տարածումը կանխարգելող հակահամաճարակային մի շարք միջոցառումներ:
Շրջայցի ընթացքում Գործադիր տնօրենը կրկին հորդորեց բոլոր աշխատակիցներին խստորեն հետևել ՀՀ Կառավարության և ՀՀ Առողջապահության նախարարության կողմից տարածված բոլոր ցուցումներին և շարունակել պրոդուկտիվ աշխատանքը:
Շրջայցի արդյունքում տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ բացահայտված թերություններն արագ վերացնելու, ինչպես նաև իրականացվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ
Տեխնիկական անվտանգության, աշխատանքի պահպանության և բնապահպանության ծառայության պետի կողմից առավել խիստ վերահսկողություն սահմանելու կապակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1863 դիտում
14:35 05-03-2020
Զինված ուժերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից