420 դիտում
09:20 01-04-2020
Հանրաքվեի մասին օրենքը կփոխվի. երբ և ինչպես այն կանցկացվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հանդես է եկել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Նա առաջարկում է օրենքում ամրագրել դրույթ, որով կկանոնակարգվի արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման պատճառով կասեցված հանրաքվեի անցկացման կարգը:
Առաջարկվում է օրենքում ավելացնել այսպիսի դրույթ. «Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3911 դիտում
09:55 26-04-2022
Իշխանությունները փոշմանել են. ծխելը սահմամափակող օրենքը կփոխվի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»