3911 դիտում
09:55 26-04-2022
Իշխանությունները փոշմանել են. ծխելը սահմամափակող օրենքը կփոխվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները վերջին օրերին լրջորեն քննարկում են՝ ինչպես հետողորմյա անել արդեն իսկ ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով արգելվում է բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելը:
Ինչպես հայտնի է, մարտից ռեստորաններում նարգիլեներ եւ սեղանների մոխրամաններ չեք կարող հանդիպել, քանի որ ուժի մեջ է մտել հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում ծխելու արգելքը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում մտադրություն կա այս օրենքով նախատեսված արգելքների մի մասը հանել, քանի որ իշխանություններն արդեն ազդակներ են ստացել այն մասին, որ այս արգելքը բացասաբար է ազդում հանրային սննդի վայրերի աշխատանքի, ինչպես նաեւ զբոսաշրջության վրա: Հնարավոր է՝ որոշվի բացօթյա սրճարաններում եւ հատուկ առանձնացված տարածքներում ծխելու արգելքը հանել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
417 դիտում
09:20 01-04-2020
Հանրաքվեի մասին օրենքը կփոխվի. երբ և ինչպես այն կանցկացվի. «Ժամանակ»
1288 դիտում
08:55 24-02-2024
Իշխանությունները փոշմանել են. «խոպանչիները» չեն հարկվի. «Փաստ»
1758 դիտում
09:07 14-11-2015
Մակեյանը փոշմանել է և չի մեկնել մարզեր. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»