3438 դիտում
10:35 01-04-2020
Ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ են իրականացվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայաստանյան ալկոգել արտադրող 20 տնտեսվարողների արտադրամասերում ստուգումներ է իրականացրել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով, և արտադրանքի վրա եղել է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանք չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Ստուգումներից հետո այդ ընկերությունը դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:
Բայց, չնայած սրան, շուկայում շարունակում են վաճառվել կասկածելի ծագում և բաղադրություն ունեցող ալկոգելեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը դիմել է մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին և պահանջել ընդունել և վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ և մակնշում ունեցող արտադրանք, հակառակ դեպքում պատասխանատվությունը կընկնի տվյալ տնտեսվարողների վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
15:13 26-12-2017
Տոներին ընդառաջ քննարկումներ են իրականացվել տնտեսվարողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
119930 դիտում
19:13 19-03-2020
Վայք քաղաքում տեղի ֆերմերը՝ իր ընկերների հետ, համայնքի բնակիչներին բաժանեցին հազարից ավելի «Ալկոգել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1012 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»