16477 դիտում
16:24 02-04-2020
Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. նրա քույրը վատառողջ է
Հայաստանում օրերս մահացած օպերային երգչուհի Աննա Սարդարյանի՝ թոքաբորբ ունենալ-չունենալու փաստը դեռ պետք է հաստատի դիահերձարանը: Երգչուհու քույրը վատառողջ է, նախարարության մասնագետները կապ են հաստատել նրա հետ:
«[url=https://armenpress.am/arm/news/1010964.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով պետք է անձնական ու բժշկական գաղտնիքը պաշտպանվի:
«Ես խոսել եմ երգչուհու հարազատների հետ: Կինը ապրել է տանը միայնակ: Չգիտեմ՝ ունեցել է թոքաբորբ, թե ոչ, դա պետք է հաստատի դիահերձարանը»,-ասաց Նիկողոսյանը:
Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ Շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները գնացել են, երգչուհուն առաջարկել, որ հոսպիտալացվի, որպեսզի հետո անցնի թեստավորում, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից և ասել, որ առավոտյան կդիմի հիվանդանոց: Առավոտյան արդեն մահը վրա է հասել:
Երգչուհու շփման շրջանակը պարզվում է:
Մարտի 31-ին հիսուն տարեկանում մահացել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Նրա գործընկերները հայտնել են, որ Սարդարյանը մահացել է թոքաբորբից։
Նմանատիպ նյութեր
4630 դիտում
09:13 27-04-2015
Թունավորում. տուժածները հրաժարվել են հոսպիտալացումից
2495 դիտում
14:59 09-12-2016
Հոսպիտալացումից հետո Քանյե Ուեսթն առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ
Այս բաժնից
910 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ