Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնի տանիքին գրառում են պատրաստել. «Մնացեք տանը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը միացել է միջազգային ակցիային՝ «Մնացեք տանը», որի նպատակն է մարդկանց կորոնավիրուսի համաճարակի ընթացքում կոչ անել մնալ տանը:
«Լուժնիկի» ստադիոնի տանիքին գրառում է պատրաստվել. «Մնացեք տանը»:
Մինչև ապրիլի վերջը Ռուսասատանում հայտարարվել է ոչ աշխատանքային օրեր: Ներկա պահին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 4 149 դեպք, 601-ը՝ վերջին 24 ժամում: