796 դիտում
12:25 08-04-2020
«Արդարություն» կուսակցությունը վճռակամ է՝ արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները. հայտարարություն
Հիմք ընդունելով 2020 թվականի մարտի 31-ին Արցախի համապետական ընտրությունների արդյունքները՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը հարգում է Արցախի բոլոր քաղաքացիների կատարած ընտրությունը եւ վճռակամ է արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները մեր քաղաքական եւ արդեն խորհրդարանական ուժից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Արդարություն» կուսակցությունը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի «Արդարություն» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուրիդ մեր քաղաքական թիմին վստահելու համար: Արցախի <<Արդարություն>> կուսակցությունը կրկին անգամ վստահեցնում է, որ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերին եւ համատեղ ջանքերով Արցախը դարձնելու է կայուն, անվտանգ եւ առավել ինքնաբավ։
Հիմք ընդունելով 2020 թվականի մարտի 31-ին Արցախի համապետական ընտրությունների արդյունքները՝ Արցախի «Արդարություն» կուսակցությունը հարգում է Արցախի բոլոր քաղաքացիների կատարած ընտրությունը եւ վճռակամ է արդարացնելու յուրաքանչյուր արցախցու սպասումները մեր քաղաքական եւ արդեն խորհրդարանական ուժից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2334 դիտում
16:30 22-11-2020
Տեղահանված յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 300 հազար դրամ. ընդհանուր գումարը կկազմի 10մլրդ դրամ
Այս բաժնից
718 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
640 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1060 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը