Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ. Tert.am
Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/04/09/nss/3259303?fbclid=IwAR3eSaWPsTzIbcROH1WuVbCIFEScfu9mBT4JscwvnRKsUVKZhesIbpDe_q0]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ճաղարյանի տիկինը։
«Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել։ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել է ավիացիոն հարցերի անվտանգության շուրջ զրուցելու»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանի ազատման որոշման հրապարակումից հետո երեկ վերջինս ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշել էր, որ պաշտոնից ազատվելու պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, ապապետական մոտեցումներն են:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/04/09/nss/3259303?fbclid=IwAR3eSaWPsTzIbcROH1WuVbCIFEScfu9mBT4JscwvnRKsUVKZhesIbpDe_q0]կայքում[/url]։