Կենդանապաշտպաններն առաջարկում են 1 տարվա ազատազրկում կենդանիներին խոշտանգողների համար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը և պատգամավոր Մերի Գալստյանը ներկայացրել են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծ:
Այս նախագծով առաջարկվում է արգելել դաժան վերաբերմունքը կենդանու նկատմամբ, այդ թվում՝ «կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակման, հրազենով կրակելու և նմանատիպ այլ միջոցներով, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը։
Նախագծի հեղինակներն առաջարկում են փոփոխություն կատարել նաև քրեական օրենսգրքում և նման արարքների համար նախատեսել ազատազրկում մինչև 1 տարի ժամկետով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]