ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում որոշ վարորդներ անգամ արտակարգ դրության պայմաններում անհանգստացնում են քաղաքացիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները և չարամտորեն չխախտեն այն, մինչդեռ, ինչպես ժողովուրդն է ասում, կան վարորդներ, որոնց կարելի է բնութագրել «կարմիր կովն իր կաշին չի փոխի»։
Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստանում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն էին հայտնում, որ նույնիսկ արտակարգ դրության պայմաններում որոշ «ծալապակաս» վարորդներ իրենց լկտիությամբ խանգարում են բնակիչների անդորրը։
Մասնավորապես, Միկոյան փողոցի 17-րդ շենքի դիմաց գրեթե ամեն օր ինչ-որ քաղաքացիներ ավտոմեքենաներով չարամտորեն խախտում են երթեկության կանոնները։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է վարորդը BMW մակնիշի ավտոմեքենայով «դրայվ անում»։
Հուսով ենք, որ Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը, և օրինախախտը կհայտնաբերվի ու կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչը դաս կլինի մյուս օրինախախտներին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: