Արցախում կորոնավիրուսի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի և գումարային թեստավորվածների թիվը դարձել է 75։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
«Նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի, որոնց մի մասը վարակակիրների շփման խմբերից է, մյուս մասը՝ կարանտինի 13-րդ օրվա կապակցությամբ: Այս 16 քաղաքացու թվում ներառված են նաև կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ»,- հայտնում են նախարարությունից:
Արցախում ապրիլի 15-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք, 17 մեկուսացված, թեստավորվել է 75 մարդ։
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։