Արցախում կորոնավիրուսի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 19 քաղաքացի
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 19 քաղաքացի, և գումարային թեստավորվածների թիվը դարձել է 195։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 19 քաղաքացի, որոնց մոտ արդյունքը եղել է բացասական։
Արցախում ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 7 դեպք, 20 մեկուսացված, թեստավորվել է 195 մարդ։ Արցախում ապաքինվել է 2 քաղաքացի։
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։