211652_close_icon
views-count26792 դիտում article-date 12:49 15-04-2020

Ոստիկանության ծառայողները մարտ ամսվա պարգևավճարները կստանան. Էդգար Ջանոյան. Tert.am

Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել առ այն, որ ոստիկանության ծառայողներին զրկել են մարտ ամսվա պարգևավճարներից: Հրապարակված տեղեկության վերաբերյալ [url=https://www.tert.am/am/news/2020/04/15/police/3264190?fbclid=IwAR2wMs-fpKU578qZ8FxZ_MiwGcRgSUlcz8mxcqYlnnJRleOQEYGJ7R7K9Fc]Tert.am[/url]-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: Հարցին, թե արտակարգ դրության պայմաններում աշխատած ոստիկանության ծառայողերին ինչո՞ւ են զրկել պարգևավճարներից, վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հերքեց․ «Նման որոշում չկա, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանության ծառայողները կստանան մարտ ամսվա պարգևավճարները սահմանված կարգով»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Նմանատիպ նյութեր