5263 դիտում
09:39 16-04-2020
COVID-19 ախտորոշման նոր ձև` ԱՄՆ-ում․ «Ամերիկայի ձայն»
Ռաթգերսի համալսարանը ստացել է ԱՄՆ կառավարության հավանությունը թքի նմուշի միջոցով թեստավորում իրականացնելու հարցում, որը կօգնի COVID-19 ախտորոշմանը և կնվազեցնի բուժաշխատողի վարակման հավանականությունը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5373751.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ Սննդի և դեղորայքի վերահսկման գերատեսչությունը՝ FDA-ը, հաստատել է թեստը, հաղորդում է Նյու Ջերսիում տեղակայված համալսարանը: Հայտնի է, որ այն շուտով հասանելի կդառնա համալսարանի հիվանդանոցների ու կլինիկաների միջոցով:
Մինչ այս պահը թեստավորումը իրականացվում էր թեստավորվողի քթից կամ կոկորդից վերցված նմուշով, որն ավելի վտանգավոր է բուժաշխատողի համար: Շատ հիվանդանոցներում նման թեստավորումից հետո վերացնում էին բժշկական դիմակներն ու ձեռնոցները: Բժշկական պարագաների այսօրվա սուղ պայմաններում դա չափազանց խնդրահարույց էր:
Թքի միջոցով թեստավորում անցկացնելու դեպքում հիվանդը իր թքի նմուշը կտրամադրի հատուկ տարրայի մեջ, որն էլ կհետազոտվի լաբորատորիայում: Այսպիսով նվազեցվում է հիվանդի ու բուժաշխատողի շփումը:
Ռաթգերսի համալսարանի թեստավորման այս նոր տարբերակը փորձերի ընթացքում ցույց է տվել գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտություն: Այսօր համալսարանի լաբորատորիան կարող է յուրաքանչյուր օր ստուգել շուրջ 10 հազար հիվանդի:
Համալսարանին ուղղված նամակում FDA տեղեկացրել է, որ թեստավորումը կարող է անցկացվել միմիայն լաբորատոր պայմաններում: Դեռևս չկան թեստեր, որոնք հնարավոր է իրականացնել տնային պայմաններում: Բացի այդ, այս փուլում Ռաթգերսի թեստի արդյունքները պետք է կրկին վերահաստատվեն թեստավորման այլ եղանակով:
Նմանատիպ նյութեր
773 դիտում
16:47 25-04-2020
Բարեգործական ծրագրի շրջանակում Արցախի ՊԲ-ին են հանձնվել COVID-19-ի արագ ախտորոշման թեստեր
7100 դիտում
09:21 13-05-2020
Չինաստանը փորձում է գողանալ ԱՄՆ-ից COVID-19 պատվաստանյութի հետազոտությունները․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը