776 դիտում
16:47 25-04-2020
Բարեգործական ծրագրի շրջանակում Արցախի ՊԲ-ին են հանձնվել COVID-19-ի արագ ախտորոշման թեստեր
Հերթական բարեգործական նախաձեռնությունը՝ ուղղված ՊԲ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու ծրագրին, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Բարեգործական հերթական ծրագրի հեղինակները ՊԲ-ի հետ այս ոլորտում, արդեն տարիների փորձառություն ունեցող ‹‹Հայ վիրավոր հերոսներ›› հիմնադրամն է և ‹‹Հանուն հայ զինվորի›› հասարակական կազմակերպությունը: Վերջիններիս համատեղ ջանքերի արդյունքում ապրիլի 24-ին ՊԲ-ին են հանձնվել մեծաքանակ քարշակվող և ինքնագնաց ախտահանող սարքավորումներ, ախտահանիչ նյութեր ու պաշտպանիչ հանդերձանք, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստեր, որոնք էական ազդեցություն կունենան բանակում նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման դեմ իրականացվող համալիր գործընթացների բարելավման վրա:
Հավելենք, որ արդեն առաջիկա օրերին, բարեգործական նախաձեռնության շնորհիվ ՊԲ-ին հանձնված միջոցները, նախանշված զորամասերում և ստորաբաժանումներում կկիրառվեն ըստ նշանակության»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
907 դիտում
12:44 27-07-2022
Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր
5263 դիտում
09:39 16-04-2020
COVID-19 ախտորոշման նոր ձև` ԱՄՆ-ում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
742 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
835 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
649 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել