3788 դիտում
10:25 16-04-2020
Ուզում ենք լինել Քոչարյանի նմա՞ն, թե՞ Քոչարյանից լավը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքին և, ըստ էության, հորդորել է փոխել նրա խափանման միջոցը: «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- այդպիսի դիրքորոշում է հայտնել կաթողիկոսը:
Ի պատասխան այդ հորդորի, կառավարությունն ի դեմս վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի, նախ՝ հրաժարվել է մեկնաբանել կաթողիկոսի բուն հայտարարությունը, ապա հիշեցրել է, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը անձնական երաշխավոր էր դարձել գործարար Սամվել Մայրապետյանի համար, իսկ վերջինս, ի հեճուկս քննչական մարմինների պահանջի, Հայաստան չի վերադարձել: Այս պատասխանում կարելի է նկատել որոշակի կշտամբանք՝ տեսեք, թե ում եք պաշտպանում:
Դե, իսկ համացանցում իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցներն արձագանքեցին ֆեյսբուքյան գրառումներին հատուկ ագրեսիվությամբ, ընդհուպ մինչև կաթողիկոսին «գործից հանելու» կոչերը: Պետք է հաշվի առնել, որ Քոչարյանին պատժելը ներկայիս իշխանության հիմնական նպատակներից է, և ցանկացած արարք կամ կարծիք, որը հակասում է այդ առանցքային ծրագրին, իշխանության կողմից ցավագին է ընդունվում:
Գարեգին Բ-ն, մեղմ ասած, իմ սրտի հոգևորականը չէ: Այդ դասից ես ակնկալում եմ առանձնահատուկ համեստություն, ժուժկալություն, հստակ սահմանազատում օրվա իշխանություններից և նյութական մտասևեռումներից: Ներկայիս կաթողիկոսը՝ որպես անձ, ակնհայտորեն այդպիսին չէ:
Մյուս կողմից՝ նրանք, ովքեր իրենց համարում են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, իմ կարծիքով, պարտավոր են հարգել Վեհափառի ինստիտուտը և իրենց քննադատությունը տեղավորել պատշաճ չափի մեջ: Ճիշտ է, անշուշտ, որ Քոչարյանի և Սարգսյանի օրոք Գարեգին Բ-ն չէր համարձակվի հրապարակավ աջակցություն հայտնել իշխանության՝ անազատության մեջ գտնվող հակառակորդներին: Եվ այն փաստը, որ այժմ նա չի վախենում դա անել, խոսում է այս վարչակարգի օգտին:
Ռոբերտ Քոչարյանն, առավել ևս, իմ նախընտրած քաղաքական գործիչներից չէ: Պատկերացնում եմ, թե ինչպես նա կարձագանքեր, եթե որևէ մեկը համարձակվեր նրան ասել, թե լավ կլիներ փոխել անազատության մեջ գտնվող որևէ ընդդիմադիրի խափանման միջոցը, քանի որ այդ մարդու կյանքին վտանգ է սպառնում: Նա կծռեր բերանը, կլարեր իր վզի մկանները և կֆշշացներ՝ «թող սատկի»: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք մենք՝ Նոր Հայաստանի քաղաքացիներս, ուզում ենք լինել Քոչարյանի նմա՞ն, թե՞ Քոչարյանից լավը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթիայսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
952 դիտում
15:25 08-01-2025
ՀՀ-ն չի ուզում լինել պատնեշ, մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ. Միրզոյան
4756 դիտում
20:36 26-10-2019
Նիկոլ Փաշինյան. Դբա լավը, ժողովուրդ ջան, դբա լավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2092 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am