211652_close_icon
views-count567 դիտում article-date 09:22 18-04-2020

Տուրիզմի խթանման լավ հնարավորություն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանում էկոտուրիզմի թիրախային վայրերից են բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ), որոնք ընդգրկում են հանրապետության բնաշխարհի ավելի քան 13 տոկոսը: Բնապահպանական նշանակությունից բացի, դրանք օգտագործվում են նաև գիտական ուսումնասիրությունների, կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման համար: Պահպանման տարբեր ռեժիմներում սահմանված կարգով կազմակերպվում են նաև հանգստի ծառայություններ: Ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, այդ ծառայութունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Էկոտուրիզմից և գիտական տուրիզմից գեներացվող միջոցները կարևոր են և ուղղվում են այդ ԲՀՊՏ-ների հիմնական խնդիրների լուծմանը՝ պահպանության արդյունավետության բարձրացմանը և կարողությունների համալրմանը: Բնության հատուկ պահպանվող տարածքները ներգնա տուրիզմի առաջնային օբյեկտներ են և կորոնավիրուսի համաճարակի հետևանքով արտագնա տուրիզմի ծավալների անկման համաշխարհային միտումների պայմաններում առաջնային նշանակություն են ստանում: Պահպանության հիշատակված գործառույթների իրականացումը զգալի ռեսուրսներ է պահանջում: Ունենալով առաջնային լուծում պահանջող սոցիալական և տնտեսական մի շարք խնդիրներ՝ պետությունը զգալի գումարներ է ներդնում նաև բնապահպանական հարցերի լուծման համար, բայց դրանք չեն կարող այս փուլում լիարժեք փակել անհրաժեշտ միջոցների պահանջը: Այստեղ է, որ առաջին պլան է գալիս ԲՀՊՏ-ների տնտեսական և զբոսաշրջային հնարավորությունների օգտագործումը: Այն հնարավորություն կտա գեներացնել սեփական միջոցները՝ պահպանության հիմնական գործառույթը լիարժեք իրականացնելու համար, ինչպես նաև կնպաստի հանրապետության տնտեսության զարգացող հեռանկարային ճյուղերից մեկի՝ տուրիզմի խթանմանը»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր